Տեսանյութ. Ճանապարհների ապաշրջափակումը բերելո...

Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին ռազմավարական վերանայում իրականցնելու համար և այդ ռազմավարական վերանյմամբ գնահատեին անվտանգության միջավայրը  ներքին և արտաքին սպառնալիքները։ Բայց ՀՀ իշխանությունները ունենալով բոլոր հնարավորությունները  և ամբողջ գործիքակազաը այն չեն իրականցրել։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով, այդ նախաձեռությունները իշխանությունները պետք է կատարեին և նաև ընդգրկեին ընդդիմությանը, սակայն ստիպված է լինում ընդդիմությունը նախաձեռնել, որին իշխանությունները չեն փորձում անգամ ընդգրկվել։

«Իրենք ասում են տարածաշրջանի ապաշրջափակում, բայց մենք հասկանում  ենք, որ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի խորը շրջափակման, նկատի ունեմ և տնտեսական  ճնշման արդյունքում և նաև փորձելով գոնե Սյունիքի հատվածում ժողովրդագրական պատկերը փոխելուն»,-ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։