Տեսանյութ․ Բողոքող քաղաքացիները հարձակում են...

Ազատության հրապարակում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ պահին թոռների ու որդու հետ հրապարակում զբոսնող  ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա:

«Դավաճան» վանկարկումներով հարձակվեցին Մարգարյանի և նրա որդու վրա, եղավ քաշքշուկ, որը հարթվեց ոստիկանների միջամտության արդյունքում: