Առաջին հայացքից միշտ թվում է, որ միգուցե անիմաստ գործով ենք զբաղված, միգուցե որևէ ձևով լսելի չէ այս ամեն ինչը, բայց այդպես չէ։ Այս մասին մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ացախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս բողոքի ակցիաները առնվազն իրազեկվածություն է նրանց համար ապահովում: Այլ հարց է, որ արդեն քաղաքական, տնտեսական և այլ ոչ մարդկային և ոչ մարդկային շահերը նրանց միգուցե խոչընդոտում են որևէ այլ գործողության դիմելու: Հիմա սա ավելի շատ պահանջված է, որովհետև, եթե նախկինում այս խնդիրները նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մակարդակով էին բարձրաձայնվում, հիմա ոչ միայն չեն բարձրաձայնվում, այլ բարձրաձայնվածն էլ փորձ է արվում խլացնել: Հետևաբար ասել, որ այսպիսի խնդիրներ էլ կան և տեղեկացնել, շատ կարևոր է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



