Տեսանյութ․ Բոլոր պետությունները՝ առանց բացառո...

Մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Դրանց էությունը հետևյալն է,. տարբերակներից մեկի համաձայն ասվում է՝ եկեք ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, ըստ էության, համարենք սա ստատուս քվո, եւ լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը: Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք, լուծենք ԼՂ հարցը: Այստեղ հարց կարող է ծագել, թե կողմոերից ո՞վ է Լեռնային Ղարաբաղը համարում Ադրբեջանի մաս, և ով չի համարում Ադրբեջանի մաս: Ցավոք, միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի»: