Տեսանյութ. Բերձորը հանձնող իշխանության ներկայ...

«Մարդկանց, բնակավայրերի քանակը չեմ կարող ասել , որովհետև չգիտեմ»,-նման կերպ պատասխանեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հարցին, թե ՝ ինչպե՞ս է լուծվելու Բերձորի հատվածից տարհանվող բնակիչերի խնդիրը և ի՞նչ քանակի ընտանիքների մասին է խոսքը։  

Ըստ էության , Բերձորն հանձնող իշխանության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե քանի ընտանիք է անտուն մնալու։ Լրագրողի դիտարկմանը, որ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանության ներկայացուցիչը պարտավոր է  տեղեկացված լինել, նախարարն ասաց․

«Անվտանգության երաշխավոր չի նշանակում , որ  Բերձորի բնակիչների քանակը պետք է  իմանալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։