Տեսանյութ․ Այսօր Արցախն է շրջափակված, բայց եթ...

Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Իշխանությունը, որը չի սպասարկում ՀՀ շահը և առաջնորդվում է՝  ամեն գնով, այդ թվում ազգային արժեքները  և շահերը զիջելու գնով , իշխանությունը պահելու օրակարգով  փաստ է և արդեն վաղուց դրա դրսևորումները պարբերաբար տեսնում ենք։ Մեր այսօրվա ուղերձը հիմնականում միջազգային հանրությանն է ուղղված, որովհետև միջազգային հանրությունը ևս ունի անելիք ոչ միայն բարի կամքի դրսևորմաբ, այլև՝  իրավական առումով ,  բարոյական առումով  և ընդհանրապես համամարդկային արժեքների առումով․ այսօր մենք ականատես ենք երկակի ստանդարտների  և ա այդ երկակի ստանդարտները, բացասական իմաստով, վերաբերվում են մեզ՝ հայ մարդուն»,- լրագորղների հետ զրույցում  ասաց նստացույցին մասնակից ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամաովր Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։