Տեսանյութ. Այս պահին մեր հանրության ամենամեծ...

Մենք բողոքելու շատ տեղ ունենք, բայց կարծում եմ՝ սթափ ձևով պետք է մտածենք, թե իսկապես ինչ հնարավոր անել: «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Շատ գործիքներ օգտագործված են, անարդյունավետությունը ապացուցված է, արդեն չորս տարի կլինի այս գործունեության մեջ եմ և չեն պատրաստվում բողոքել արևմտյան կառույցներից, քաղհասարակությունից՝ այն պարզ պատճառով, որ ակնհայտ է նրանց քաղաքական գործունեությունը:

Իսկ ինչ է հնարավոր անել. ես այն կարծիքին եմ, որ մեր հանրության ամենամեծ խնդիրն այս պահին բարոյական ճգնաժամն է: Այն շատ պարզ բան է ենթադրում՝ լինել ինչ-որ սկզբունքների կրող և պատրաստ լինել այդ սկզբունքների համար նաև որոշակի զոհողությունների: Մենք պետք է հասկանանք, որ ի վերջո, երբ երկակի ստանդարտների մասին ենք խոսում, դա միայն մարդու իրավունքների ոլորտում չէ, որ համարվում է ոչ բարոյական վարքագիծ, բոլոր արժեհամակարգերում է այդպես»:

Մանրամասները՝ տեսանյութով: