Տեսանյութ․ Այս պահին 18 անհետ կորած կա, որոնց...

Այս պահին ունենք 18 անհետ կորածի մասին ինֆորմացիա, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է: «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանդյանը:

«Հիմա շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Այս պահին նաև իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Ամբողջ ուժերը ներդրված են, որպեսզի մաքսիմալ արագ կարողանանք բոլոր հետևանքները վերացնել և քաղաքացիներին հայտնաբերել»: