Տեսանյութ. Այս օրենքով, իրականում, վատթարացնո...

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։  Կարծիք հայտնելով  նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․

«Իրականում 114 վնասվածք ունեցող  զինծառայողների, որոնք 2-րդ կարգից տեղափոխվել են 3-րդ կարգն  նրանց ֆինանսական վիճակը վատթարացնում ենք,  վաղը կունենանք 160 նման մարդ, փաստորեն 200 հազար դրամը դառնում է 75 հազար դրամ․  մյուս կողմից  ունենք նոր օրենք, որը մարտ 1-ից ուժի մեջ է մտնում, հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատումն է և  շատ  դժվար է կանխատեսել, թե այդ համակարգի գործարկումից հետո ինչպիսի պատկեր կունենանք։ Չեմ բացառում,  որ այդ 160-նն էլ կարող է դառնալ շատ ավելի մեծ թիվ ,եթե ունեին շուրջ 500 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայող,  առաջարկս այն է, որ, քանի դեռ,  մենք չենք կիրառել այս համակարգը ֆունկցիոնալության նույն  գնահատմամբ թողնենք այս մարդկանց և  նրանց վիճակը չվատթարացնենք ․ իրականում ընդունվում է մի օրենք, որով վատթարացվում է  հաշմանադամ զինծառայողների վիճակը»,-ասաց Աղվան Վարդանյանը։