«Իմ խորին համոզմամբ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Արցախում և Հայաստանում դրա սկիզբը դրվել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Որքան էլ անսպասելի, վերջերս մի արտահայտություն եղավ, որ այս իշխանությանը իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին Հոկտեմբերի 27-ը։ Եվ դա ասել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։ Այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում և Հայաստանում , խորքային իմաստով, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը խանգարելու փորձերից մեկն է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։



