Տեսանյութ. Ատելության ու թշնամանքի է արժանանո...

Ադրբեջանական պետական հովանավորչությամբ ատելության քաղաքականությունը հիմնված  է երկու հիմնարար հենասյուների վրա՝ կրոնական պատկանելիությունը և էթնիկ պատկանելիությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ատելության ու թշնամանքի է արժանանում ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ առհասարական հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ՝ սկսած երկրին վերաբերող ատելությունից, մասնավորապես, որ ՀՀ գոյություն չունի, պատմական ադրբեջանական տարածներ են և այլն։ Ամենակարևորը, որ պետք է նկատի ունենալ՝ ադրբեջանական իշխանությունները հատկապես թիրախավորում են սովորական մարդկանց։ Այստեղ ակնհայտ է, որ խոսքը ոչ միայն գնում է իշխանությունների քաղաքականության, պետականության, այլ նաև մարդկանց են թիրախավորում»։