Տեսանյութ. Արգավանդ-Գեղանիստ ճանապարհին փրկար...

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:02-ին Ճնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։