Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևում է Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստալիքների աշխատանքներին։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է համաձայնագիրը կնքվել, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Հարցին՝ քննարկվո՞ւմ է այդ ալիքները փակելու թեման՝ նա ասաց, թե քննարկվում են բոլոր թեմաները։