Տեսանյութ․ Արցախը հանձնում ենք և պահում ենք ի...

Մինչ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե խաղաղության դարաշրջանին այլընտրանք չկա, ու դրան իրենք հասնելու են, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց առաջ դրած խնդիրները լուծել ռազմական մեքենայի օգնությամբ։ Օգոստոսի 1-ին հարձակում էր տեղի ունեցել Գանձասարի ուղղությամբ։ Սկզբում Արցախի իշխանությունները հերքում էին, իսկ հետո ստիպված եղան ընդունել բախումների փաստը և հայտարարել, որ հայկական կողմը ունի նաև մեկ վիրավոր։

Ռազմական այս նոր արկածախնդրությունը տեղի է ունենում Սոչիում օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ։ Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ այդ հանդիպման առանցքային թեման լինելու է Արցախը և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Թուրքերը հստակ դրել են իրենց պահանջները, ըստ որի՝ կամ Նիկոլ Փաշինյանը պետք է տա իր իսկ խոստացած միջանցքը Հայաստանի տարածքով, կամ կդադարի գործել Լաչինի միջանցքը, և Արցախի հետ կապող ճանապարհ կդառնա Ադրբեջանի կողմից նոր կառուցված ճանապարհը։

Եթե հայկական կողմը հրաժարվի երկու տարբերակներից մեկի իրագործմանը, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է գնալ ռազմական էսկալացիայի։ Սոչիի հանդիպումից առաջ հենց այս մեսիջը տեղ հասցնելու համար էր Գանձասարի ուղղությամբ հարձակումը։

Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ ձեռքերը լվացել են և չեն պատրաստվում խոսել Արցախի համար։ Նրանք այդ պարտավորությունը թողել են ռուսական կողմի վրա, բայց ռուսական կողմը միջնորդ է և չի կարող խոսել Հայաստանի կամ Արցախի անունից։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, Ադրբեջանը անում է ամեն բան, որպեսզի ռուսական կողմը դժգոհ չմնա։ Ըստ մեր աղբյուրների՝ Ադրբեջանն առաջարկել է Ռուսաստանին բացել Ստեփանակերտի օդանավակայանը, որի միջոցով էլ կիրականացվեն ռուսական զորքերի հիմնական մատակարարումները, իսկ Արցախ մտնող ցամաքային ճանապարհն այլևս իրենք պետք է վերահսկեն։

Ռուսների համար դեռևս ընդունելի չէ ցամաքային ճանապարհի վերահսկողության կորուստը, քանի որ այդ դեպքում խաղաղապահ ուժերը կհայտնվեն Ադրբեջանի լիակատար հսկողության տակ և օդանավակայանով անգամ մեկ փամփուշտ չեն կարողանա հասցնել Ացրախ՝ առանց Ադրբեջանի գիտության։

Ռուսները մի դեպքում կարող են որոշակի խաղի տեղ ունենալ, եթե Հայաստանն առարկի Ադրբեջանի առաջարկները, բայց Նիկոլ Փաշինյանը չի պատարստվում քայլ անել այս ուղղությամբ։ Հենց Հայաստանի խաղից դուրս գալու մասին էր Փաշինյանի մտերիմ Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որով նա կոչ էր անում Արցախի իշխանություններին այլևս ինքնուրույն  գործել և չնայել դեպի Հայաստան։ Սա ուղիղ նշանակում է, որ Հայաստանի հետ գործ չունեք, ինքներդ ձեր գլխի հնարը տեսեք։

Հայաստանի իշխանությունների մեր աղբյուրներն ասում են, որ երկար ժամանակ է՝ ներիշխանական շրջանակներում քննարկվում են Ադրբեջանի պահանջները։ Նրանք եկել են եզրահանգման, որ եթե, Փաշինյանի խոստման համաձայն, Հայաստանի տարածքով միջանցք տան Ադրբեջանին, ապա երկրի ներսում խնդիրներ կունենան, իսկ Արցախի ամբողջական հանձնման դեպքում Հայաստանի ներսում խնդիրներ չեն ունենա, հատկապես երբ վերջին օրերին կրկին ուժեղացվել է պատերազմի վերսկսման սարսափը։ Իշխանությունները պատերազմի վախով կարող են փակել հանրության ճնշող մեծամասնության բերանը։ Այս ամենից ելնելով՝ իշխանությունները որոշել են թողնել Արցախը վերջնականապես և զբաղվել իրենց իշխանության պահպանմամբ, իսկ երբ ժամանակը գա՝ Արցախի հանձնման մեջ մեղադրել ռուսներին, ովքեր իբրև թե չկարողացան պահել այն։