Բաքուն ավելի լավ է հասկանում, թե ինչ է արագրված ՀՀ սահմանադերության մեջ, քան՝ մեր այսօրվա իշխանությունը։ Այսպիսի ձևաերպմամբ է իր զեկույցն սկսել անդամ Վարդան Պողոսյանը՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» թեմատիկ քննարկման ժամանակ։
Վարդան Պողոսյանն ասել է, բացահայտ սուտ ու կեղծիք է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին Փաշինյանի արած հայտարարությունները, բանակցային գործընթացում մինչ 2018 թ․ եղած իրականությունը ու դրա մասին Փաշինյանի պատմածը բառացիորեն հակառակն է, սուտ է ու կեղծիք է մինչև 2018 թ. բանակցությունների մասին իրականությունն ու Փաշինյանի մատուցած զավեշտը։
«Առկա փաստաթղթով Ադրբեջանին տրվող 5 շրջանում ադրբեջանական զորք չէր լինելու, բայց այսօր հակառակ պատկերն է»-ասել է սահմանադրագետը։



