Տեսանյութ. Ապագայի վերաբերյալ լուծումներից առ...

«Ապագայի վերաբերյալ  լուծումները կարող են լինել հետևյալը․ առաջինը՝ բանակցողին փոխելն է՝  իշխանափոխությունը,  նաև այն ամենը,  ինչ մենք «Հայաստան»  դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում դրել ենք»,-այս մասին Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։  

«Այսօր մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մեջ տարբեր երկրների, դաշնակիցների, ՀԱՊԿ-ի, ռազմաքաղաքական համակարագերի մասին, որ իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու  , բայց ինքներս մեր սահմաններում խրամատ չենք փորել ․ ոչ մի այլազգի ռազմական ստորաբաժանումներ չեն գալու մեր համար խրամատ փորեն, այդ ամենը մեր համար անհրաժեշտություն է եղել, այս իշխանությունները տապալել  են»,-ասաց Սեյրան Օհանյանը։