Տեսանյութ․ Աններելի է, որ ասում են Առուշ Առու...

«Կարիք չկա մեր տղային՝ Առուշին այդքան երկար փակի տակ պահեն , ախր մենք  էլ արժեք ունենք, որ կարողացել ենք ընտրել մեր արժանապատիվին ։ Մարդն ինչքան վախենում է, այդքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս։ Այսքան ժամանակ Առուշանյանին փակի տակ պահելը , մարդու արածը, նվիրվածությունը հատկապես  պատերազմի ժամանակ չգնահատելն աններելի է ,  իմ համար  հատկապես աններելին այն է, որ  կանգնեցին ասեցին մարտական գործողություններին չի մասնակցել , Ջեբրայիլում չի եղել , ու էդպես քանի հրամանատարների գլխին գործ սարքեցին» ,- այս մասին Գորիսում,  լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց   Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը, ով այս պահին ներկա է՝  Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Առուշ Առուշանյանի դատավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։