Տեսանյութ․ Անկախության հռչակագրի բոլոր դրույթ...

«Աշխարհը փոթորկվել է և դա չի կարող մեզ վրա ուղղակի կամ անուղղակի չազդել ։ Իմ մտավախությունն այն է որ այս փոթորիկը տեղի է ունենում այն ժամանակահատվածում Հայաստանի  նավը ղեկավարում է մի իշխանություն, որը  Արցախի պետականության նավը ենթարկեց վթարի։ Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն մենք կողմ ենք , բայց հարց է առաջանում արդյո՞ք Թուրքիան է կողմ առանց նախապայմանների բանաձևին, եթե հայտարարել է պաշտոնապես, զուտ ձևականորեն։ Երկրորդ հարցադրումը՝  արդյո՞ք այդ նախապայմանները մեծ մասամբ բավարաված չեն։ Եվ մենք պետք է մեր հասարակության համար բացահայտենք,  թե ինչպե՞ս է լինում Թուրքիան, որը 44-օրյա  պատերազմի ժամանակ բայրաքթարներ բերեց մեր ժողովրդի գլխին հիմա բարյացակամ է դարձել, Թուրքիան սիրո՞վ է լցվել ՀՀ-ի և հայ ժողովրդի  հանդեպ։ Ո՛չ,  44-օրյա պատերազմից հետո Էրդողանն ու Ալիևը Շուշիում կնքել են հակահայկական հռչակագիր»,-այս մասին ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝  ԱԺ-ում ելույթ ունենալիս։

Մանրամանս՝ տեսանյութում։