Տեսանյութ. Անձերի խնդիր չկա, կա պետականության...

Այն նույն գիտակից մարդիկ, ովքեր շատ լավ տարբերում են Նիկոլի սուտը, տարբերում են Նիկոլի ապազգային քաղաքականություը, հասկանում են ուր է տանում այս ամենը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են դիմադրական շարժման կարևորությունը այսօր շատ կորևոր է, որ այդ շարժումը ստեղծվում է, և այն փորձում են համազգային դարձնել։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Բոլոր տեսակի այդ մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ընդդիմադիր դաշտում մեկը մյուին պառակտելով, մենք պետք է թույլ չտանք։ Այստեղ անձերի խնդիր չկա, կա պետականության խնդիր․ բոլորը պետք է դուրս գան։ Այսօրվա քաղաքկան շահը մեկն է՝ Հայաստան աշխարհի փրկությունը։ Պարտավոր ենք բոլորս դուրս գալ պայքարի»,-ասաց Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։