Տեսանյութ․ Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ՞, որ Փաշ...

2020 թվականի պատերազմից հետո տասնյակ գործիչներ խոսելով Նիկոլ Փաշինյանի չհեռանալու պատճառների մասին, նշում են, որ նա վախենում է իր անձնական անվտանգության համար։ Շատերը կարծում են, որ վարչապետի պաշտոնը թողած, առանց պետական անվտանգության մնացած Նիկոլ Փաշինյանին կսպանեն ու հենց սրա համար նա փորձում է հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումը, քանի դեռ չի գտել անհրաժեշտ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 28-ի ասուլիսին լրագրողներից մեկը հենց այս մասին հարց հնչեցրեց․ «Կարծիքներ կան, որ վարչապետը չի հեռանում զուտ սեփական անվտանգությունից ելնելով: Նա բարդ իրավիճակում է հայտնվել, նույնիսկ Եռաբլուր անգամ կամ չի կարողանում գնալ կամ գնում է մեծ դժվարությամբ։ Ի՞նչ կարծիք ունեք, արդյոք դա՞ է պատճառը, որ Փաշինյանը չի հեռանում, եթե այո պե՞տք է տալ Փաշինյանին հեռանալուց հետո այդ երաշխիքները»,,-հարցրեց լրագրողը․ 

Նախագահ Քոչարյանը իր պատասխանում  նկատեց, որ հանուն պետության, եթե անհրաժեշտ է, ապա պետք է նրան նման հնարավորություն տալ. «Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ Ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ՝ հանրային շրջանակներում, այդ թվում  սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․․ Ինչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ որ այս մարդիկ  երկրի շահերը գնահատելով , անվտանգային ռիսկերը գնահատելով պատրաստ են հոժարակամ գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կմա հեղափոխական փոփոխությունների եզրին»։

Նախագահ Քոչարյանի խոսքից կարելի էր եզրակացնել, որ չպետք է անել այնպես, որ Նիկոլ Փաշինյանն իր կյանքը ապահովագրելու համար զոհասեղանին դնի հայկական պետականության ճակատագիրը։ Եթե նրա հեռանալուն խանգարում է սպանվելու վախը, ապա հանրությունը պետք է նման երաշխիք՝ հումանիտար միջանցք տա Փաշինյանին։

Նախագահ Քոչարյանի այս միտքը դուր չի եկել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին․ «Ռոբերտ Քոչարյանն ասեց՝ Նիկոլ Փաշինյանը որպեսզի չլինի, արժե նաև միջանցքի մասին խոսել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Անդրանիկ Քոչարյանը և պնդել, որ հումանիտար միջանցք տալու երկրորդ նախագահի գաղափարը վտանգավոր է։

Անդրանիկ Քոչարյանի խոսքից կարելի է ենթադրել․

․նա կողմ է, որ ինչ որ խմբեր ֆիզիկապես ոչնչացնեն Նիկոլ Փաշինյանին և պետությունը դրանով հայտնվի աղետալի ցնցումների մեջ

․նա ցանկանում է, որ Փաշինյանը շարունակի վախենալ իր կայնքի համար ու փորձի ամեն կերպ պահել իշխանությունը։

Առաջին դեպքում հիշում ես Անդրանիկ Քոչարյանի գործունեությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության ժամանակ ու մի տեսակ սարսափում ես, թե ինչ մարդկային կերպար կարող է նա լինել։ Բոլորն են հիշում, որ երբ սպանվել էր Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը մի քանի այլ գործիչների հետ պաշտոններ ստանալու ցուցակ էին կազմել և շտապել էին նախագահ Քոչարյանի մոտ։ Նրանց իհարկե վռնդել էին նախագահականից, բայց Անդրանիկ Քոչարյանի և իր հետ գնացածների մարդկային պատկերն արդեն հասկանալի էր։ Եթե Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ, որ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես վերացնեն: Գուցե մի ցուցակ էլ հիմա ունի։ Ով գիտե։

Երկրորդ տարբերակի ճիշտ լինելու դեպքում էլ Անդրանիկ Քոչարյանի մոտիվացիաները ևս կարող են հասկանալի լինել։ Նա առանց Նիկոլ Փաշինյանի ոչ ոք է։ Փաշինյանից հետո նրան անգամ ԱԺ-ում դռնապանի աշխատանք չեն տա։ Այս ընթացքում Անդրանիկ Քոչարյանը հասցրել է վիրավորել իր նախկին մտերիմներին ու այս անգամ վստահաբար չի հայտնվի Ռուբեն Հայրապետյանի նման  մեկը, որ ԱՆդրանիկ Քոչարյանին վիրահատության փող տա։

Դժվար է հստակ ասել, թե Անդրանիկ Քոչարյանի խոսքի տակ իրականում ինչ կա թաքնված, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշանա նրանից։ Ավելորդ զգուշավորությունը չի խանգարի։