Տեսանյութ․ Անդրանիկ Գրիգորյանի կողմից Համիդու...

Անդրանիկ Գրիգորյանի կողմից Համիդու Յակուբի սպանության պահը ֆիքսել է տեսախցիկը: Կադրերում երեւում է, որ Գրիգորյանը սպասում էր գործարարին եւ երկու անգամ կրակում նրա վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրասնոդարի կենտրոնում գնդակահարել են Աֆրիկյան միասնության հիմնադիրին ու նախագահին: Առկա տվյալներով, ձեռնարկատեր Անդրանիկ Գրիգորյանը յոթ միլիոն ռուբլու պարտքի պատճառով որսորդական հրացանով սպանել է Համիդային։

Մի քանի տարի առաջ Գրիգորյանը վեցանիշ գումար է վերցրել Յակուբուից, որին պատկանում էր քաղաքում հայտնի «Հավանա» գիշերային ակումբը և մի քանի այլ ընկերությունների: Պարտքը «դուրս գրելու» համար աֆրիկացին խլել է ՌԴ քաղաքացի հանդիսացող Անդրանիկի ողջ անշարժ գույքը։ Առանց տան մնալով՝ տղամարդը սկսել է սպառնալ գործարարին:

Երեկ կեսօրին նա իր «Լադա»-ով դուրս է եկել նրա հետքի վրա, հանել որսորդական հրացանը և կրակել։ Մինչ շտապօգնության ժամանելը Համիդուն մահացել է։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «սպանություն» հոդվածով։ Ըստ այդմ՝ 55-ամյա Գրիգորյանին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։