Միրզոյանը Բահրեյն է մեկնել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բահրեյնի Թագավորություն։ Այդ մասին ԱԳՄԱՆ խոսնակ Անի Բադալյանն է հայտնել․

«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բահրեյնի Թագավորությունում՝ մասնակցելու Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (IISS) կողմից կազմակերպվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ»,- նշել է խոսնակը։