Տեսանյութ. Ամերիկյան և եվրոպական չինովնիկներ...

Ընդդիմությունը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց նախաձեռնել է ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Իր խոսքում ակցիայի  մասնակից , ՀՀԿ անդամ Աննա Հովները նշեց ․

«Երբ Հայստանը դարձել է ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ , միաժամանակ ստանձնել է բազամաթիվ պարտավորություններ․ այսօր միջազգային ողջ հանրության աչքի առջև  Հայաստանում ձևավորվել է քաղաքական բանտարկյալների մի հսկա խումբ ։ Այսօր միջ․ կազմակերպությունների աչքի առջև  Հայաստանի դատարաններում մարդիկ են մահանում, ոտնահարվում են մարդու իրավունքները գրեթե բոլոր ոլորտներում։ Ամերիկյան և եվրոպական չինովնիկնե՛ր Հայաստանը դարձել է ԵԽ անդամ երկրների շաքում քաղբանտարկյալների թվով ամենաառաջատար երկրներից մեկը,  երբ անմեղ մարդիկ փտում են բանտերում , զրկված են բուժօգնությունից , դուք լռում եք, սա՞ է ձեր ժողովրդավարությունը»,-ասաց նա։