Հայաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները և տասնյակ ազդեցության գործակալներ, Բերձորի միջանցքի փակումից անմիջապես հետո, լայնամասշտաբ քարոզչություն էին իրականացնում ու հանրությանը փորձում էին համոզել, որ միջանցքը փակվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Քարոզչական ալիքը իսկապես ազդեցիկ էր ու շատերի մոտ նման համոզմունք ձևավորվեց այս ընթացքում։ Բայց Ադրբեջանի նախագահ Ալիևը օրերս Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովի ընթացքում բացեց բոլոր խաղաքարտերը։ Նախ Ալիևը հրապարակային բացահայտեց նպատակը, որի համար փակվել է միջանցքը;
Ադրբեջանի նախագահը Մյունխենում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի միջանցքի և Հայաստանի միջև։ Նա սա համարել է միջանքի բացման միակ հնարավոր տարբերակ։ Հաջորդ ամենակարևոր արձանագրումը, որ արել է Ալիևը այն է, որ այս հարցում Ադրբեջանն ունի հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Ըստ Ալիևի, եռակողմ հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել հսկիչ անցագրային կետերի մասին իր առաջարկին, իսկ ամերիկյան և եվրոպական կողմն առաջարկը խելամիտ են համարում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանը Բերձորի միջանցքում անցագրային կետ տեղակայելու հարցով քննարկում էր ունեցել նաև ռուսական կողմի հետ, սակայն ռուսական կողմը չէր ընդառաջել, քանի որ Արցախը պաշտոնապես դեմ էր արտահայտվել այդ առաջարկին։ Այս մասով նույնիսկ Արցախի ԱԽ-ն հայտարարություն տարածեց․ «Արցախի ԱԽ-ն շեշտում է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից և կոչ է անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը»։
Ստացվում է, որ հենց Արևմուտքն է աջակցում Ալիևին Բերձորի միջանցքը փակելու հարցում։ Ու այն կարող է չբացվել, քանի դեռ հայկական կողմը՝ այս դեպքում միայն Արցախը (քանի որ Փաշինյանի իշխանությունը վաղուց ադրբեջանական կողմի հետ սինխրոն է գործում) չի համաձայնել միջանցքում ունենալ ադրբեջակնական հսկիչ անցագրային կետ։



