Տեսանյութ. Ալիևին այս շարժումն է պատասխանում․...

Հումորով եմ վերաբերվում ՔՊ-ականների կողմից  ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելուն։ Ընդհանրապես խորհրդարանական մեծամասնությանն եմ հումորով վերաբերվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։

Դիտարկմանը, որ  ընդդիմադիր պատգամավորները քաղաքացիների ձայնը նորմալ չեն օգտագործում, Վարդանյանը նշեց․

«Իրե՞նք են նորմալ օգտագործում։ Իրենք երկիրը կործանեցին, տասնյակ հազարավոր մարդկանց տնավեր արել, 5000 զոհ բերել, Հայաստանի և Արցախի տարածքները հանձնել թշնամուն, իրե՞նք են ժողովրդի տված ձայնը իրացնում, իրենք իրացնում են իրենց նեղ խմբակի շահերը»,-ասաց նա։