Տեսանյութ. Ալեն Սիմոնյանի արտահայտությունը բա...

Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ արած արտահայտությունը բարոյականությունից զուրկ է։ Ես գտնում եմ, որ չափազանց զգույշ պետք է լինել յուրաքանչյուր արտահայտություն անելիս։Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում գերիների վերաբերյալ նախաձեռնած փակ նիստին, Օհանյանը նկատեց․

«Մենք առաջարկում ենք, որ առաջին դեմքերը գան և իրենց հետ քննարկումներ իրականացնենք։ Մենք հիմքեր ունենք, որ պահանջում ենք առաջին դեմքերը գան և մեր հարցերին պատասխանեն։ Մեկ տարի անց չի ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի գերիների, անհետ կորածների, պատանդների հարցերով»,-ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։