Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ հունիսի 23-ին միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: Այս մասին տեղեկացում է Երևանի քաղաքապետարանը:
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:



