Տեսանյութ. Ահավոր է, երբ ամբիոնից խոսում է մե...

Առավոտից շատ հստակ հանձնարարված Նիկոլ փաշինայնի հրաահնգով ձևավորվել են խմբեր, որ ամեն րոպե պատրաստ են ուղղակի փողոցային կռվի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

«Նա հնազանդեցնում է, ելույթներ ունեցողների նկատմամբ վրեժ ունեն լուծելիք, սուր քննադատություն չեն ուզում, որ դահլիճում հնչի, այդ պատճառով էլ փորձում են նման քայլերի դիմել: Բայց դահլիճում նստածների մեծ մասն այնպիսի կենսագրություն է անցել քաղաքական պայքարի, որ որևէ սահմանափակում չի կարող լինել, մեր ձայնը չեն կարող լռեցնել»: