Տեսանյութ․ Ադրբեջանաթուրքական կոալիցիան իրավո...

«Վերջին ժամանակներում  նկատել ենք, որ  հռետորաբանության տեսանկյունից, Ադրբեջանի  ակտիվ ներգրավվածությունն այնպիսի հարցերում,  որոնք բացառապես ներքին են։ Անգամ քաղաքական  կոմպոնենտ չունեցող հարցերում մենք տեսնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ներգրավվածությունը  և հատուկ պահանջները՝ ուղղված Հայաստանին։ Օրինակը՝ «Նեմեսիս»-ի հուշարձանն էր,  հուշարձանի բացումը, որը, առհասարակ, մեր երկրի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ․  արձանի տեղադրումը մեծ քննադատություն առաջացրեց ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից․ բայց հատկանշական է, որ հուշարձանի հացեատերերը միջազգայնորեն վաղուց արադարացվել են և նրանց արարքներում  քննադատելի գործողություններ չի բացահայտվել  լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան, իրավապաշտպան  Սիրանուշ Սահակյանը։