Տեսանյութ. ԱԱԾ-ում այլևս գեներալ-լեյտենանտ և...

ԱԺ-ում քննարկվեց«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին»  և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքներում փոփոխություններ ու լրացում   կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը ներկայացրեց Արդարադատութան նախարարի տեղակալ Արմինե  Հարությունյանը: Նրա խոսքոով՝  փոփոխությունը վերաբերելի է միայն ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին. այսինքն՝ փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենը և նրա տեղակալները դառնալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական ծառայության։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ նախագծով սահմանվում է որ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորականից հանելուն զուգահեռ հանվել են նաև գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները, ինչը խոչընդոտում է ԱԱԾ-ում պաշտոնոկան առաջխաղացումը։

Արմենուհի Հարությունյանըպատասխանեց, որ այդ կոչումները հանվել են միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների համար, իսկ զինվորական ծառայության մեջ գտնվողների ահմար պահպանվել է։
Գեղամ Մանուկյանը փաստեց, որ օերնքների փոփոխության նախագծով առաջարկվում է ԱԱԾ կոչումների ցանկից հանել գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները։

Մանրամասն՝ տեսանյւութում: