Նիկոլ Փաշինյանից ասուլիսի ժամանակ հետաքրքվեցին՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։
«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։