Տեսանյութ․ 27 մլրդ 785 մլն դրամ վնասի վերական...

2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս։

ՔԿ-ից հայտնում են, որ բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։

Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․  այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքերն ամփոփող այս ու մյուս տվյալները՝  տեսանյութում։