Տեսանյութ․ 2 փորձ արեցինք Արցախի հարցով, 2-ն...

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի նոր  թեկնածուի հարցը․ թեմայի շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն անդրաադրձավ հանձնաժողովի մեկ ու կես տարվա աշխատանքին  և, առհասարակ, ընդգծեց արտաքին հարաբեության հարցում իշխանության և ընդդիմության դիրքորոշումների զգալի տարբերության մասին։

«Մեծամասնությունն իշխանության է եկել մի խոստումով , բայց իրակացնում է բոլորովին այլ ծրագիր, մանավանդ արտաքին հարաբերությունների առաջնահերթությունների մասով՝  Արցախի հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություներ, գործընկերային հարաբերություններ և այլն»,-ասաց նա։  

«Հանձնաժողովի նիստերի 80 տոկոսը եղել է՝  ընդդմության նախաձեռնության հանդես գալու շնորհիվ՝  տարբեր թեմաներով,  մասնավորապես՝  Արցախի հարցով։ Եթե հանենք մեր՝ ընդդիմության  նախաձեռնությունները, որևէ նախաձեռնություն նԱրցախի հետ կապված եղե՞լ է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։