Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեսակապով զրույց են անցկացրել։ Քննարկումների սկզբում Պուտինը շեշտել է, որ ռուս-չինական համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը օրինակելի բնույթ են կրում։
Զրույցի բաց հատվածի տեսանյութը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվայում և Պեկինում նախկինում տեղի ունեցած շփումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հետագա խորացման հիմնական ուղղությունները։ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն արդեն երրորդ տարին է՝ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը Չինաստան էներգառեսուրսների մատակարարման առումով առաջատարն է։
Սի Ծինփինն իր հերթին շեշտել է, որ չին-ռուսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում, առևտրային համագործակցությունը դինամիկ և կայուն կերպով զարգանում է, արագ տեմպերով զարգանում է նաև նոր ոլորտներում գործակցությունը։
Իր հերթին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գլխավորը տեսակապով տեղի ունեցած զրույցի փակ հատվածն է։ Քննարկման օրակարգում միջազգային հարցերն են և երկկողմ հարաբերությունները:



