Տեր-Պետրոսյանը, Սարգսյանն ու Փաշինյանը միասնա...

Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Կարո Փայլանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Այս մասին հայտնել է Կարո Փայլանը:

«Հայաստանի Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեսակցեցանք Թուրքիա-Հայաստան բնականոնացման գործընթացի շուրջ»:

Թուրքահայ այս գործիչը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում բացատրել է, թե ինչու՞ է հանդիպել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին«Ես ասել եմ, որ պետք է միանանք։ Պարոն Սարգսյան դուք պատասխանատու էիք 2008 թվականին սկաված խաղաղության պրոցեսի (խմբ․ խոսքը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պրոցեսի մասին է, որը կոչվեց Ֆուտբոլոյին դիվանագիտություն) համար։ Պահանջում էիք խաղաղություն և պետք է այսօր էլ պահանջենք խաղաղություն։ Լևոն  Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և անշուշտ Նիկոլ Փաշինյանը մաիսնաբար ավելի ուժեղ կլինեն։ Երեք ակտորներ, երեք պրոցես։ Պրոցեսներից երկուսը տապալվել են և հիմա երրորդը կա, պետք հիմա միանանք, որ պարոն Փաշինյանը ավելի ուժեղ նստի խաղաղության սեղանի շուրջ»,-ասել է Փայլանը։

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը թուրքահայ այն պատգամավորն է, ով ամեն կերպ աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նա նաև սփյուռքահայ այն եզակի գործիչն էր, որ դատապարտեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ անդամ զինվորականների 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունը։