«Տենց բան չի եղել»․ Ղալումյանը՝ Մեղրիում կեսգ...

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և մենք միանձնյա կառավարություն ենք ձևավորելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ–ի ստացած քվեները բավարար չեն որոշակի պաշտոններում ընտրության հարցերում, նաև սահմանադրությունը փոխելու համար, նա ասաց. «Երբ այդ հարցերը կմոտանան, այդ ժամանակ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով»։

Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում փաստը, որ ՔՊ–ն չստացավ Փաշինյանի խոստացած 65 տոկոս քվեն, Ղալումյանն ասաց. «Դա խոսում է հարյուրավոր ընտրակաշառքների դեպքերի մասին։ Հարյուրներով քրեական գործեր կան և կալանավորված անձինք կան, բոլոր համայնքներում տեսանելի է եղել այդ գործողությունները»։

Ղալումյանը հայտարարեց, որ իշխանությունները վարչական ռեսուրս չեն կիրառել։ Ինչ վերաբերում է նրան, որ ժամը 20–ից հետո զինվորները շարունակում էին քվեարկել, նա ասաց. «Չեմ կարծում, այդպիսի բան չի կարող լինել»։