Թեմուր Շահնազարյանին և Գրիգորի Հայրապետովին գ...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թեմուր Շահնազարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Գրիգորի Հայրապետովին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում: