Թել Ավիվից Երեւան տարհանման չվերթի համար վճար...

Չվերթի համար, որը պետք է կատարվի Թել Ավիվից Երեւան ժամը 13.00-ին, վճարելու է Հայաստանի կառավարությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։

Հիշեցնենք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանությունը երեկ ազդարարել էր Թել Ավիվից Երեւան  քաղաքացիների տարհանման մասին։

Չվերթի համար թերթիկ լրացրած եւ ՀՀ ԱԳՆ-ից հեռախոսազանգ ստացած անձանց հանձնարարվել է ներկայանալ «Բեն Գուրիոն» օդանավակայան ժամը 8.00-ին (Terminal 3, Zone A, counters 12-15)։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մեզ պարզաբանել են, որ «Armenian Airlines» ավիաընկերության ինքնաթիռը  Երեւանից դատարկ թռել է ժամը 9.36-ին։

Օդանավը Հայաստանում վայրէջք կկատարի թռիչքից մոտավորապես 2 ժամ 40 րոպե անց։

Ուղեւորների թվի մասին գերատեսչությունում մեզ չեն տեղեկացրել։