
Տեխասում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 80-ի։ Նրանցից 28-ը երեխաներ են: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում արտակարգ դրության է հայտարարել: Նշվում է նաև, որ Թրամփը կայցելի Տեխաս։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։