
Տեխասում տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղումներից հետո առնվազն 161 մարդ դեռ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նահանգապետ Գրեգ Էբոթին։
Պաշտոնյան նշել է, որ բոլոր անհետ կորածները հեղեղումներից ամենաշատը տուժած Քերի շրջանից են։ Աղետի հետևանքով առնվազն 109 մարդ է զոհվել, որոնցից 94-ը՝ Քերվիլի շրջանում։
Տեխասում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն որևէ մեկին ողջ գտնելու հույսեր գրեթե չկան։
Ըստ նահանգապետի՝ անհետ կորածների թիվը նույնպես կարող է աճել։