Թեհրանը բաց է բանակցությունների համար, եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստ է իրական երկխոսության՝ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղերը CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ։
«Եթե սրանք իրական բանակցություններ են՝ միջազգային նորմերի շրջանակներում համաձայնության հասնելու համար, ապա` այո։ Սակայն սրանք այնպիսի բանակցություններ չեն, որոնք ԱՄՆ նախագաhը ցանկանում է. նա պարզապես ցանկանում է իր կամքը պարտադրել ուրիշներին», — ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ եթե Թրամփն իսկապես ազնիվ է և ցանկանում է շահել Նոբելյան խաղաղության մրցանակը, ապա նա պետք է ձգտի իրական խաղաղության և, նախ, ազատվի պատերազմ հրահրողներից և նրանցից, ովքեր ցանկանում են, որ Իրանը ենթարկվի», — հավելել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
Նա նշել է, որ Թրամփը կարող է պատերազմ սկսել Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա հետևանքները:



