Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգո...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի արտաքին գերատեսչության շենքում։

Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

Ըստ գործակալության՝ հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։