Թեհրանի հյուսիսում գտնվող Ջաննաթ շուկայում խո...

Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջաննաթ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին SNN հեռուստաալիքի եթերում: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Մալեքին ասել է, որ այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ և վաճառքի տաղավարներ։

Հրդեհը մարմանը մասնակցում է հինգ հրշեջ խումբ։ Վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հավելել է Մալեքին։

Իր հերթին, Թեհրանի նահանգի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Շերվին Թաբրիզին հայտնել է, որ տեղում հերթապահում է մի քանի անձնակազմ: