Այսօր՝ Ժամը 15:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են տուժածների ինքնությունը։