Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում, հայտնում է Interpressnews-ը։
Մայրաքաղաքի կենտրոնական պողոտան, որտեղ մեկ ամսից ավելի բողոքի ցույցեր են ընթանում, կրկին արգելափակված է։
Վրաստանի քաղաքացիները 35-րդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են անում։ Նրանց պահանջները մնում են նույնը՝ նոր ընտրությունների նշանակում և բողոքի ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը։
Ցուցարարները վանկարկում են՝ «Վրաստա՛ն, Վրաստա՛ն»։
Մինչև երթևեկության արգելափակումը Ռուսթավելի պողոտայում ոստիկանական շղթա է տեղակայվել։