Ուկրաինան ու Ռուսաստանն իրար հարվածներ են հաս...

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

ՌԴ գիշերը հարվածել են Զապորոժիեում 330 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայանի։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ օբյեկտն էլեկտրաէներգիայով ապահովել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։ Գիշերը հարված է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող 330 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայանին։

Դնեպրոպետրովսկում խոցվել են երկու երկաթուղային լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում էին սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար։

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Չեռնիգովի մարզի Սնովսկ քաղաքում արդյունաբերական օբյեկտին, որն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բաղադրիչների արտադրության համար։

Ռուսական բանակը Չեռնոմորսկ նավահանգստում հարվածել է չորաբեռնատար նավի, որը Ուկրաինա էր հասցրել ռազմական նշանակության բեռ։