«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։
Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ պարզ է։ Ինչքան էլ փորձեն տարբեր ձևերով քողարկել, իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի այդ ծրագրին»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



