Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տր...

Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարումների համար նախատեսված սարքերը, ինչի արդյունքում սարքերից հնչել են աուդիո ձայնագրություններ, այդ թվում՝ Զուրաբ Ժվանիայի ելույթը ԵԽԽՎ նիստում, որտեղ նա հայտարարել էր «Ես վրացի եմ, նշանակում է՝ ես եվրոպացի եմ»: Բացի այդ հնչել են Վրաստանի օրհներգը, եվրոպամետ հանրահավաքների ցուցարարների կարգախոսները՝ «Փա՛ռք Վրաստանին, փա՛ռք Ուկրաինային», գրում է ekhokavkaza.com-ը:

Այս առնչությամբ քաղաքապետարանը հայտնել է, որ կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման համակարգը ժամանակավորապես անջատված կլինի։

Նշվել է, որ մինչ տեխնիկական խոտանի վերացումը տրանսպորտն անվճար կսպասարկի ուղևորներին։