Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության աշխատակից Սա...

Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության աշխատակից Սայմոն Վանդենբրուկին Վրաստան չեն թողել, գրում է «Новости Грузия»-ն։

Մայիսի 21-ին Թբիլիսիի օդանավակայանից Վանդենբրուկին մոտակա չվերթով վերադարձրել են մեկնման երկիր։ Մուտքի մերժման պատճառները չեն նշվում։ ԵՄ ներկայացուցչությունը իրավիճակը դեռևս չի մեկնաբանել։

Սայմոն Վանդենբրուկն աշխատում է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնում, որը մտնում է Եվրոպական միության արտաքին կապերի ծառայության (EEAS) կառուցվածքի մեջ։ Նրա պարտականությունների մեջ է մտնում օգնության ծրագրերի համակարգումը, Ասոցացման համաձայնագրի իրականացումը և ԵՄ-ի ու Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական կապերի զարգացումը։

Միջադեպը կտրուկ արձագանք է առաջացրել Եվրոպայում «Վրացական երազանք» իշխող կուսակցության քննադատների շրջանում։ Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչիենեն հայտարարել է, որ վրացական կառավարության գործողությունները մոտենում են Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությանը։