
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում Կախա Կալաձեի թեկնածությունն այլընտրանք չունի. այս մասին, Սպուտնիկ գործակալության փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն:
«Այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացնում է քաղխորհուրդը, բայց ես կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել, որ հաշվի առնելով ամեն ինչ, այդ թվում՝ անձնական վարկանիշը, կատարված աշխատանքը, կարծում եմ, որ Կալաձեի թեկնածությունն այլընտրանք չունի»,- ասել է նա:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կալաձեն առաջին անգամ Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել 2017թ. 2021 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների երկրորդ փուլից հետո նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։